Իսրայելի հյուսիսի բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել
Իսրայելի հյուսիսում լայնածավալ օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել։ Իսրայելական լրատվամիջոցների հրապարակած քարտեզից պարզ է դառնում, որ տագնապը հայտարարվել է երկրի հյուսիսի մեծ մասում։
ՀԱՄԱՍ-ի ռազմականացված թևի՝ Իզդ-Դին ալ-Կասսամի ներկայացուցիչները հայտարարել են Իսրայելի հյուսիսի, մասնավորապես Հայֆայի հրթիռակոծման մասին, գրում է Ynet-ը։
The Times of Israel-ը գրում է, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր կարող էին ներխուժել Իսրայելի օդային տարածք Լիբանանից։ Haaretz-ը հայտնում է, որ հրթիռն ընկել է Իսրայելի հյուսիսում գտնվող ափամերձ տարածքում գտնվող «բաց տարածքում»։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Հոկտեմբերի 11-ի ցերեկը Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իսրայելական զինվորականները հարձակվել են Լիբանանում «Հըզբոլլահի» թիրախների վրա այն բանից հետո, երբ զինյալները հակատանկային հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի զինվորականները անօդաչու թռչող սարքով հարվածել են Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» դիրքերի վրա՝ ի պատասխան սահմանային գոտում Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծման։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...
Ապամոնտաժվել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի...
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
Երկրաշարժ՝ Ստամբուլի ափերի մոտ
Մարմարա ծովում՝ Ստամբուլի մարզի Սիլիվրի քաղաքի ափերի մոտ 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ թ...