Գազայի հատվածը երեք ժամից հոսանքազրկվելու է. Պաղեստինի իշխանություն
Գազայի հատվածը երեք ժամից հոսանքազրկվելու է, հայտարարել է Պաղեստինի էներգետիկ ոլորտի ղեկավար Ջալալ Իսմայիլը։
Ավելի վաղ արաբալեզու հրապարակումները՝ վկայակոչելով Պաղեստինի Էլեկտրաէներգիայի վարչությանը, հայտնել էին, որ Գազայի հատվածում մնացել է 11-12 ժամ էլեկտրաէներգիա։
Գազայի միակ էլեկտրակայանի դիզվառելիքի մատակարարումները, ըստ պաղեստինցի պաշտոնյաների, հասել են կրիտիկական մակարդակի:
Ըստ նրանց՝ էլեկտրակայանը կանջատվի տեղական ժամանակով մոտ 14։00-ին։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ավելի վաղ հրամայել էր ամբողջությամբ շրջափակել Գազայի հատվածը։ ՄԱԿ-ը և տարբեր միջազգային մարդասիրական կազմակերպություններ զգուշացնում են, որ այս որոշումը կազդի 600 հազար պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
Որն է Գազայում Իսրայելի ռազմական գործողության հիմնական նպատակը
Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լիոր Բեն-Դորը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողութ...
«Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով զոհվել է ԱՄՆ 14 քաղաքացի». Բայդեն
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 14 ամերիկացի քաղաքացի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժող...