ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի օդանավակայաններից մեկում մեծ հերթեր են առաջացել. հայտնի է պատճառը
Այսօր առավոտյան ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Վնուկովո միջազգային օդանավակայանում ուղեբեռի սպասարկման համակարգում անսարքություն է առաջացել։ Այս անգամ բոլոր գրանցման վաճառասեղանների ուղեբեռի գոտիները լիովին դադարել են աշխատել։ Այ մասին հայտնում է Readovka-ն։
Արդյունքում առաջացել են մեծ հերթեր․ մարդիկ սպասում են ուղեբեռը ստուգելու իրենց հերթին։ Ինչպես սկզբնաղբյուրին պատմել է ուղևորներից մեկը, արդեն մեկուկես ժամ է, ինչ հերթեր են։
Նշվում է, որ անհայտ պատճառներով «Վնուկովոյի» աշխատակիցները «խորհուրդ են տալիս» ճամպրուկները հանձնել մեծ բաժանմունք, որի մոտ նույնպես մարդիկ են հավաքվել։ Արդյունքում՝ այժմ ճամպրուկների մեծ մասը «անկյունում» է։
Հայտնի չէ, թե երբ համակարգը նորմալ կաշխատի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է․ ԶԼՄ
ՄԱԿ-ի առաքելությունը կրկին Արցախում է: ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցի մասին տեսանյութը հրապարակել են ադրբեջանական պաշտոնակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանել ու սկսել են քանդել տները․ ի՞նչ է կատարվում Սիլիկյան թաղամասում
Մարդկաց ասել են տան արժեքավոր իրերը հանեք ու սկսել են քանդել տները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Լիլիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներն Իվանյանում պատռելով հանել են Հայաստանի և Արցախի դրոշները
Արցախի Իվանյանի (Խոջալուի) օդանավակայանի տարածքից հանվել են Հայաստանի և Արցախի դրոշները։ Այս մասին գրում են ադրբեջանական...
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան, երկրորդում՝ երեք օր առաջ
Առաջին լուսանկարում Գազայի Զեյթուն քաղաքն է այսօր առավոտյան: Երկրորդ լուսանկարում՝ այսպիսի տեսք ուներ քաղաքը ընդամենը եր...