ՀԱՄԱՍ-ը հարվածել է Իսրայելի տարածքում գտնվող Կադիրովի մզկիթին
Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է երկրի Երուսաղեմի շրջանի Աբու Ղոշ գյուղի մզկիթի վրա պաղեստինյան հրթիռային հարձակման մասին։ Այս հարձակման ժամանակ վնասվել է Կադիրովի մզկիթը։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը այս մզկիթը կառուցել է իր հոր պատվին 2014թ.-ին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, շենքի կառուցման վրա ծախսվել է մոտ 10 միլիոն դոլար, որից 6 միլիոնը՝ Չեչնիայի կառավարությունից։
[9d5dd841d8527344810d6783c80b3cc1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
Իսրայելի բանակը հայտարարել է քաղաքներում ռազմական գործողությունների ավարտի մասին
Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում է timesof...
Ադրբեջանը հայտարարել է բանակի հետագա հզորացման անհրաժեշտության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է ադրբեջանական բանակի հետագա հզորացման մասին։Ըստ ադրբեջանական...