Գերեվարվել են 35 իսրայելցի զինվորներ և իսրայելական բանակի գեներալը
Լրատվամիջոցները գրում են գերեվարված 35 իսրայելցի զինվորների մասին: Պաղեստինցի զինյալները պնդում են նաև, որ գերի են վերցրել իսրայելական բանակի գեներալը։ Նշվում է, որ նրան կիսամերկ տարել են Գազա։
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել անվտանգության ուժերի ղեկավարների հետ։
Նա պնդում է, որ այսօր վաղ առավոտյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից երկրի հարավային շրջանների դեմ ձեռնարկված հարձակումը աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու։
«Սա պատերազմ է և մենք այդ պատերազմում հաղթելու ենք», - հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ նշելով, որ «թշնամին աննախադեպ բարձր գին է վճարելու այս հարձակման համար»։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը «լուրջ սխալ» է թույլ տվել՝ հանկարծակի հարձակում սկսելով Իսրայելի վրա։ «Իսրայելի պետությունը կհաղթի այս պատերազմում», - հավելել է նա:
Հիշեցնենք՝ Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումը սկսվել է առավոտյան։ Գործողության առաջին 20 րոպեների ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել է 5000 հրթիռ և արկ։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Գազայի հատվածից Իսրայելի վրա հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է մոտ 200 մարդ, ևս 20-ը զոհվել են։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանը կրակել է դիրքերի անձնակազմին սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունի...
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կ...
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահացել է ՀՀ ՊՆ զորամասի զինծառայող
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից մահվան դեպք է գրանցվել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մահացածը ծառայել է Գեղարքունիք...
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվա...