ՔԿՀ կաշառքի դիմաց դատապարտյալի համար արգելված իրեր է մտցրել «Դատապարտյալների հիվանդանոց»
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը կաշառքի դիմաց արգելված իրեր է մտցրել ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ արգելված իրեր հանդիսացող բջջային հեռախոսներ, դրանց համար նախատեսված լիցքավորման սարքեր և այլ պարագաներ քրեակատարողական հիմնարկ ապօրինի մտցնելու համար նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Կ. Կ.-ին առաջարկել է կաշառք, ինչին վերջինս համաձայնել է:
«Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2023 թվականի մայիսին Կ. Կ.-ն հանդիպել է Մ. Ա.-ի ազգականին, որն էլ նրան է փոխանցել կաշառքի գումարն ու արգելված իրերը»,– ասված է հաղորդագրությունում։
Կ. Կ.-ն վերը նշված իրերը տարել է քրեակատարողական հիմնարկ, օպերատիվ բաժնի աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել են դրանք։
ՔԿՀ պաշտոնատար անձին՝ Կ.Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով (կաշառք ստանալը), իսկ Մ. Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ 3-րդ կետով (կաշառք տալը)։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց. մանրամասներ
Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների և ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տ...
Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանում է, ունի սրտի...
Պետդումա է ներկայացվել մի օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել
ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որն արգելում է միգրանտներին աշխատել դպրոցներում, հիվանդանոցներում և տաքսի վարել, հայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ տարհանվել են Ֆրանսիա
Այսօր կեսօրին Արցախից չորս ծանր վիճակում գտնվող հիվանդներ Երևանում ստանձնած պարտավորության համաձայն տարհանվել են Ֆրանսիա...