Քաղաքականություն

Հայաստան է գալիս Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատարը

Հայաստան է գալիս Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատարը
Հայաստան է ժամանելու Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը։ Այս մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի կայքում։ Ակնկալվում է, որ նա Հայաստան կգա արդեն…

Հայաստան է ժամանելու Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը։ Այս մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի կայքում։

 

Ակնկալվում է, որ նա Հայաստան կգա արդեն վաղը՝ հոկտեմբերի 6-ին: Երևանում Լենարչիչը հանդիպելու է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և այցելելու է վայրեր, որտեղ ապաստան են գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք:

 

Նշվում է, որ Լենարչիչը պատասխանատու է եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով։ Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատարը Հայաստանում քննարկելու է ԼՂ հայերին առնչվող հումանիտար խնդիրները։

Նմանատիպ հոդվածներ

Փաշինյանին ինչ–որ մեկը դրսից չի բերել Ղարաբաղը հանձնելու համար. նրան ընտրել է հայ ժողովուրդը. Պուտինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը չի բերել իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար, նա հայ ժողովրդի ընտրությո...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250