ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան կարող է Ուկրաինային փոխանցել Bayraktar Akinci նոր հարվածային ԱԹՍ–ներ
Թուրքիան դիտարկում է Ուկրաինային Bayraktar Akinci նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու հնարավորությունը: Այս մասին գրում է «Украина Сейчас» թելեգրամյան ալիքը:
«Մեր երկիրն առաջինն է, որտեղ Թուրքիայի կառավարությունը թույլատրել է նման սարքերի արտադրությունը»,– գրում է ալիքը։
Baykar Makina-ի գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարն ասում է, որ այսօր Ուկրաինայում ընկերությունը կարող է ամբողջությամբ արտադրել ոչ միայն «Բայրաքթարներ», այլ նաև Akinci։ Դրա համար ընկերությունն ունի թուրքական կառավարությունից ստացված համապատասխան պետական թույլտվությունները պաշտպանական համագործակցության ոլորտում։