ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տո ազգագործանն էլ եք, կապիտուլյանտն էլ եք, հողատուն էլ եք». Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Ո՞ւմ եք ազգակործան անվանում, ազգակործան, որ ասում եք, ձեր հայացքը ճիշտ ուղղությամբ տարեք։ Կարո՞ղ է գիտեք չենք հիշում, թե ինչ էյֆորիայի մեջ եք, ոնց էիք տոնում, որ Արցախում իշխանազավթում իրականացրեցիք։ Այս մասին ԱԺ-ում ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար
Արծվի Մինասյանի հայտարարության՝ արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Չե՞ք հիշում, որ ասում էիք՝ այսուհետև ԼՂ-ում հայրենասերների իշխանություն է, էդ ո՞ր հայրենասերների իշխանությունն չէ, որ ԼՂ-ի լուծարման հրամանագիր են ստորագրում։ Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլացիա կա Ձեր վրա է, պարո՛ն Մինասյան, ձեր խմբակի վրա։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելով ման էիք գալիս, գոռգոռում էիք պատերի տակ, գնացիք աշխարհի ամենաուղղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Տո՛ ազգակործանն էլ եք, տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո՛ հողատուն էլ եք»,- հայտարարեց իշխանական պատգամավոր։
Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցրեցին՝ «Բա դուք, ի՞նչ եք»։
Վահագն Ալեքսանյանն էլ պատասխանեց, որ ԱԺ պատգամավոր է։
«Եվ ոչ երբեք օտարերկրյա գործակալ ի տարբերություն շատերի»,- եզրափակաեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին ՀՀ
Համացանցում MediaHub-ը տեսանյաութ է տարածել, ըստ որի Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Հայաստանի Հանրապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Օհանյան, զսպեք ձեզ, հանգստացե՛ք. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ԱԺ նիստի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցություննե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեմ ուզում խոսել ԼՂ գործընկերների մասին․ դուք եք նրանց հարվածի տակ դրել». Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
«Ում, ում, բայց ձեր խմբակցությանը խամաճիկային կառավարություն արտահայտությունը ծանոթ է, որովհետև դուք և կողքի խմբակցությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր նշած քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են». Զախարովան ԼՂ նախկին նախագահների և Ռուբեն Վարդանյանի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախա...