«Ռուս խաղաղապահներն օգնել են խուսափել ավելի շատ զոհերից ԼՂ-ում հակամարտության սրման ժամանակ». Շոյգու
Ռուս խաղաղապահների անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողություններն օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Իրենց անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար շնորհակալ եմ մեր տղաներին՝ ռուս խաղաղապահներին, որոնք օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից։ Խաղաղապահները համակողմանի բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին և կարիքավորներին», - ասել է նա ՌԴ Զինված ուժերի ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ։
Շոյգուի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի օգնությամբ տեղակայվել է մոդուլային ճամբար՝ ժամանակակից սարքավորումներով, վիրաբուժական օգնության հնարավորությամբ, օպերացիոն մոդուլ՝ վերակենդանացման բաժանմունքով։
«Հատուկ բժշկական ջոկատում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների փորձառու բժիշկներ»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Շոյգուն ասել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք է տարհանվել ԼՂ ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 32 հազար երեխա։
«Մարդկանց զոհվելը կանխելու համար որոշվել է խաղաղ բնակիչներին տարհանել և տեղավորել դիտակետերում և բազային ճամբարում։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պատերազմող կողմերին հաջողվել է համաձայնության գալ կրակի ամբողջական դադարեցման շուրջ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք է տեղափոխվել 98 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխա»,-ասել է նա ՌԴ զինված ուժերի ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ։
Ըստ Շոյգուի՝ ապահովվել է գրեթե 300 տոննա մարդասիրական բեռի առաքումը Աղդամի (Ակնա) և Լաչինի երթուղիներով։
«Ռուս զինվորականները մասնակցել են Ստեփանակերտի վառելիքի պահեստում բռնկված հրդեհի մարմանը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության Զ...
Քանի՞ զոհ ունի Բաքուն. ցուցակը թարմացվել է
Բաքուն թարմացրել է սեպտեմբերի 19-20-ը Արցախում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ցուցակը՝ ներառել...
Իսրայելը մարդասիրական միջանցք կբացի Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հումանիտար միջանցքը կբացվի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (Եր...
Թուրքիան նոր «Akınçı» ԱԹՍ-ներ կտրամադրի Ադրբեջանին
Մոտ ժամանակներս Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի «Akınçı» անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է Բաքվում գտնվող Սելջուկ Բայրա...