«ՀՀ-ն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ, բայց ունենք մեր կարմիր գծերը»․ Խանդանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի հստակեցրել՝ Գրանադայում սպասվող հնգակողմ հանդիպման արդյունքներով արդյոք փաստաթուղթ կստորագրվի կամ հայտարարություն կընդունվի։
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նաև նշել է, որ Հայաստանը միշտ հայտնել է խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին․ «Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ, ռազմական ագրեսիայով, միջազգային հարթակներում դիրքորոշմամբ, այս հարցում ապակառուցողական դիրք է գրավում։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմն ունի իր կարմիր գծերը, այն է՝ հարգանք Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության նկատմամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։
Ըստ Խանդանյանի, Հայաստանը ցանկանում է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, բայց իր ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, եթե խոսքը իր տարածքով անցնող ճանապարհների և հաղորդակցության ուղիների մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցո...
Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է ստորագրել
Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի օրը`հոկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավոր...
Հույս ունենք, որ որևէ ժամանակավոր վարչակազմ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև եղած կապերը չի քանդի. Լավրով
ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն ընտրություն...