ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի Ներքին գործերի նախարարության շենքի մոտ պայթյուն է որոտացել. լսվում են կրակոցների ձայներ
Թուրքիայի Անկարա քաղաքում տեղի ներքին գործերի նախարարության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հավանաբար գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Ականատեսները հայտնում են դեպքի վայրի մոտ կրակոցների մասին։
Տարածքն այժմ փակ է։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունները և իրավապահ մարմինները, դուրս են բերվել ծանր տեխնիկա, հաղորդում է տեղական հեռուստատեսությունը։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան հայտնել է, որ Անկարայում նախարարության շենքի մոտ ահաբեկչության փորձ է տեղի ունեցել՝ ահաբեկիչներից մեկը պայթեցրել է ինքն իրեն, մյուսը վնասազերծվել է։
Այլ մանրմասներ հայտնի չի: