ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է սկսվել Իրաքում հարսանիքի ժամանակ 120 մարդու կյանք խլած «կրակե անձրևը»

Իրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է առնվազն 120 մարդ, առաջացել է կազմակերպիչների անփութության հետևանքով: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը, գրում է Readovka–ն:

 

 Նրա խոսքով՝ հարսանիքի կազմակերպիչները 900 մարդու են թույլ տվել դահլիճ մտնել, թեև սենյակն ի սկզբանե նախատեսված է եղել 400 հոգու համար։ Նաև սենյակի հարդարման մեջ օգտագործվել են դյուրավառ նյութեր, որոնք բռնկվել են սենյակում պիրոտեխնիկայի կիրառման պատճառով։ 

 

Վայրկյանների ընթացքում կրակը կլանել է դահլիճի առաստաղը զարդարող հսկայական հովանոցը և տարածվել սրահում: Արդյունքում հանդիսությունների սրահը վերածվել է կրակե թակարդի: ընդհանուր առմամբ տուժել է 450 մարդ, կա 120 զոհ:

Քաղաքականություն