
12-ամյա Կարենը, մեքենան 40 ժամ վարելով, ընտանիքին Արցախից հասցրել է Հայաստան

Ֆեյսբուքյան օգտատեր Արևիկ Համբարձումյանը ներկայացրել է 12 տարեկան Կարենի հերոսությունը:
«Կարենը 12 տարեկան է, բայց նայում եմ աչքերին, տեսնում հասուն ու մի կյանք տեսած տղամարդու, ով մի ողջ ընտանիք է հանել Արցախից. 40 ժամ ղեկին լինելով` հասցրել է իր ընտանիքին Հայաստան...
Առաջին բուժօգնություն
Ինքնապաշտպանություն
Մեքենա վարել
Լողալ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Սա ամեն մի երեխա պիտի սովորի...»,- Facebook-ում գրել է Արևիկ Համբարձումյանը: