ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված հարձակում Ռոտերդամի հիվանդանոցում և տներից մեկում. կան զոհեր, այդ թվում՝ 14-ամյա դեռահաս
Ռոտերդամում զինված հանցագործը երկու հարձակում է իրականացրել, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է Algemeen Dagblad-ը՝ հղում անելով հոլանդական ոստիկանությանը։
Կասկածյալը սկզբում կրակ է բացել բնակարանում, այնուհետև Ռոտերդամի Էրազմուս համալսարանի բժշկական կենտրոնում: Ենթադրվում է, որ տղամարդը բնակարանում վիրավորել է երկու մարդու, ապա այրել այն: Այնուհետև նա գնացել է հիվանդանոց, որտեղ կրակ է բացել ուսանողական դահլիճում՝ իբր սպանելու համար ուսուցչին:
Ըստ իրավապահների՝ 39-ամյա կինն ու 43-ամյա տղամարդը մահացել են երկու տարբեր վայրերում։ Ոստիկանության վերջին տվյալներով՝ մահացածների 14-ամյա դուստրը, որը նույնպես ծանր վիրավորվել էր, հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների կասկածանքով ձերբակալվել է Ռոտերդամի 32-ամյա մի բնակիչ։ Ձերբակալվածի մասին հայտնի է, որ 2021 թվականին նրան դատել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
Ոստիկանությունը այլ կասկածյալների չի փնտրում։