ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից բռնի տեղահանված անձանց մեքենաների չդադարող հոսքը. «Հետք»

Գորիս-Երևան մայրուղով Երևան ընթացող մեքենաների քանակը անհամեմատ շատ է, քան հակառակ ուղղությամբ ընթացողներինը։ Արցախից բռնի տեղահանվածներն են գալիս։ Ավտոմեքենաների հոսքը սեպտեմբերի 29-ին էլ շարունակվում է։ Տեղահանված քաղաքացիների մեքենաների կուտակում կա Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում։ Այս մասին գրում է Hetq.am–ը:

 

«Սա Արցախից տեղահանվածների երկրորդ հումանիտար կայանն է՝ Գորիսից բացի, որտեղ նրանք հաշվառվում են։ Սեպտեմբերի 29-ի ժամը 12։00-ի դրությամբ՝ Արցախից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանված անձանց թիվը է 91 488 է»,– գրում է կայքը։

 

Լրատվամիջոցը հրապարակել է նաև Արցախից բռնի տեղահանվածների մեքենաների չդադարող հոսքը ներկայացնող տեսանյութ:

 

 

Քաղաքականություն