Երևանի տարբեր ԲԿ-ներում Արցախից տեղափոխված 7 մարդ է մահացել
Երևանի տարբեր ԲԿ-ներում Արցախից տեղափոխված 7 մարդ է մահացել։ Այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Նախարարության տեղեկացմամբ՝ նրանցից 6-ի մահվան պատճառը բենզալցակայանի պայթյունի հետևանքով ստացված այրվածքներն են, իսկ մեկինը՝ վիրավորումը.«Մահերն անխուսափելի են եղել, քանի որ պացիենտները գտնվել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում»։