«Արցախն ընկավ հայի դավաճանության պատճառով, մեղավոր/հանցագործը փաշինյան նիկոլն է՝ իր ընտանիքով»․ Ջուլֆալակյան
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստան-Արցախ
Ահա և վերջ:
Հավաքական հայը չհամակերպվեց պատմական հաղթանակի հետ: Գերադասեց մազապուրծի կարգավիճակը հաղթողից:
Եվ ինչպես հաճախ է եղել հայոց պատմության ընթացքում, այս անգամ էլ Արցախն ընկավ հայի դավաճանության պատճառով:
Կարող ենք բոլորին և բոլորիս մեղադրել՝ նախկիններ,Արևմուտք,Հյուսիս,Հարավ... և մեղադրանքներն անհիմն չեն:
Բայց կա մեկ ճշմարտություն և կոնկրետ մեղավոր/հանցագործ՝ փաշինյան նիկոլ՝ իր ընտանիքով (յուրաքանչյուրն իրեն հատկացված ուրույն դերով) ու աղետաբեր քպ կոչվող խմբակով:
Դա պետք է արձանագրվի պատմության մեջ ու խստագույնս պատժվի: Ոչ մի պարագայում չպետք է ներվի,կամ մոռացվի: Որպեսզի Անիին, Կարսին, Արցախին չավելանան նոր դավաճանություներ:
Ի դեպ,ինչպես 2020թ նոյեմբերից հետո կանխատեսվել էր Արցախի այսպիսի ճակատագիրը(ցավոք,շատերը չհավատացին), այնպես էլ հիմա. սրանք դեռ չեն ավարտել իրենց՝ Հայաստանի կործանման ծրագիրը: Հերթով... Հետևողական,ջանասիրաբար աշխատում են:
Այլևս ոչ իմաստ կա խոսելու, ոչ էլ նոր բան՝ ասելու: Խենթանալու իրականություն է: Ինքնաոչնչանում ենք:
Անկախ ամեն ինչից,
մի մոռացե՛ք Արցախը,
պատմե՛ք ձեր երեխաներին Արցախի մասին,
մի հրաժարվե՛ք Արցախից»։
Նմանատիպ հոդվածներ
«Հիշեցնում ենք բոլոր կողմերին, մասնավորապես Հայաստանին․․․»․ Թուրքիայի հայտարարությունը խաղաղության մասին
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ նիստ է գումարել, որից հետո հան...
«Սպասում ենք, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի ու դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով։ Թուրքակա...
Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, կայացվել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ. Սերգեյ Լավրով
«Որոշումը, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի մաս, ընդունվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությա...
Մենք չենք կարող զսպել մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ Ղարաբաղից. Լավրով
Մեր խաղաղապահներն այս իրավիճակում անում են ամենն, ինչ կարող են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։&nbs...