ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական սանավիացիան Արցախից Հայաստան է տեղափոխել 58 տուժածի

ՌԴ օդատիեզերական ուժերի սանավիացիան Արցախից Հայաստան է տարհանել պայթյունի հետևանքով տուժած 58 քաղաքացու:

 

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Առողջապահության նախարարության Այրվածքաբանության ազգային կենտրոնում: 

 

«Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբանների մեր թիմին են միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,-ասել է նախարարը: