ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանը երկրի ուղեծիր է արձակել «Նուր-3» ռազմական արբանյակը

Իրանական «Նուր-3» ռազմական արբանյակը հաջողությամբ արձակվել և երկրի ուղեծիր է դուրս բերվել 450 կմ բարձրության վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։

 

«ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) օդատիեզերական ուժերի ջանքերի շնորհիվ մի քանի րոպե առաջ հաջողությամբ Երկրի 450-կիլոմետրանոց ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը՝ «Կասեդ» երկաստիճան կրող հրթիռի օգնությամբ։ Շնորհավորում եմ տիեզերական ծրագրում ներգրավված ԻՀՊԿ-ի փորձագետներին այս հաջողության առթիվ», – ասել է նա:

 

2020 թ. ապրիլին ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը 425-կիլոմետրանոց ուղեծիր են դուրս բերել իրանական «Նուր» անվանումը կրող առաջին ռազմական արբանյակը, իսկ 2022 թ. մարտին ուղեծիր դուրս եկավ «Նուր-2»-ը։

Քաղաքականություն