ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 զոհ, 150 տուժած. Իրաքում հրդեհ է բռնկվել հարսանիքի ժամանակ
Իրաքում հարսանիքի ժամանակ հրդեհի հետևանքով զոհվել է 100 մարդ։ Այս մասին գրում է Readovka-ն։
Նշվում է, որ հարսանեկան տոնակատարության ժամանակ Իրաքի Նինվե նահանգի հաստատություններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է100 մարդ։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, որոնք վկայակոչում են նահանգի առողջապահության վարչությանը, ևս մոտ150 հյուր վիրավորվել է։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հենց հարսանյաց սրահում հրավառության հետ անզգույշ վարվելիս։
Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։