«Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր»․ Ավանեսյանը նշել է՝ քանի տուժած կա Երևանի այրվածքաբանության կենտրոնում

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած անձանցից 67-ը բուժում են ստանում Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

«Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ Ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այրվածքաբաններին միացել են նաև այլ նեղ մասնագետներ, և միասնական աշխատանք է տարվում, որպեսզի բոլոր կարիքները մեկ վայրում հնարավոր լինի ապահովել»,-ասել է նախարարը: 

Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչությունը:

Քաղաքականություն