Հասարակություն
ՄԱԿ–ը օգնություն կցուցաբերի ԼՂ–ից Հայաստան տեղափոխվողներին
ՄԱԿ–ը օգնություն կցուցաբերի ԼՂ–ից Հայաստան տեղափոխվողներին, եթե կազմակերպությանն անհրաժեշտ հասանելիություն տրամադրեն նրանց նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժին։ Եթե ՄԱԿ–ին հասանելիություն տան, մենք պատրաստ ենք գնահատել մարդասիրական կարիքներն ու օգնություն ցուցաբերել ստեղծված իրավիճակից տուժած մարդկանց։ Մենք ներկայացուցիչներ ունենք ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։ Նրանք պատրաստ են աջակցելու օգնության ցանկացած ջանքի, եթե նման հնարավորություն ընձեռնվի», – ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իռլանդիայում տղամարդը կացնով վնասել է ամերիկյան ռազմական ինքնաթիռը
5.0
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
5.0
«Ապատեղեկատվություն է». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ոստիկանական ավտոբուսի վթարից
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանը` ոստիկանական ավտոբուսի վթարի մասին
1.0