ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Ստեփանակերտում մարդիկ ցուրտ եղանակին, առանց սնունդ գիշեր-ցերեկ սպասում են ՀՀ տեղափոխվելու հերթին»․ Թաթոյան

ՀՀ  ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է՝ ինչ է կատարվում այս պահին Ստեփանակերտում․ 

«Մարդիկ, այդ թվում` երեխաներ, տարեցներ ու կանայք, հարկադրված թողել են տուն ու տեղ, ցուրտ եղանակին, առանց սնունդ գրեթե մեկ շաբաթ է` գիշեր-ցերեկ սպասում են Հայաստան տեղափոխվելու իրենց հերթին: 

9 ամսից ավելի ապրելով ադրբեջանական շրջափակման ու պատերազմի սպառնալիքի պայմաններում, վերջում ենթարկվելով ադրբեջանական զինված հարձակման, ընտանիքի անդամներ ու հարազատներ կորցնելով, հարազատների շիրիմներ թողնելով` հարկադրված են լքել իրենց հայրենիքը, քանի որ նրանք էթնիկ ինքնությամբ հայ են»- գրել է Թաթոյանը։