ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժայինները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին
Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։
Հանրապետության հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։
Ազգային կոմիտեն հայտնում է, որ այս պահին երթևեկությունը կանգնած է Կոմիտաս պողոտայում՝ Սուրբ խաչ եկեղեցու հատվածում, Աբովյան փողոցում՝ ԵՊԲՀ-ի դիմաց, Կիևյան կամրջի սկզբնամասում, Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ, Տերյան-Մոսկովյան խաչմերուկում։