ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծել է և լավ է արել. Քադիրովը հրապարակել է իր 15-ամյա որդու կողմից ռուս բանտարկյալին ծեծելու կադրերը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հաստատել է, որ իր 15-ամյա որդին՝ Ադամը, ծեծի է ենթարկել Վոլգոգրադի բնակիչ Նիկիտա Ժուրավելին, ով մեղադրվում է Ղուրանը այրելու մեջ:

Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ երևում է ծեծը։ 

«...Համացանցը դեռևս վիճում է այն մասին, որ Ադամ Քադիրովը ծեծի է ենթարկել Սուրբ Ղուրանը այրող Նիկիտա Ժուրավելին՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հանցակցին։ Եղե՞լ է, թե՞ ոչ։ Ծեծել է և ճիշտ է արել»,- գրել է Քադիրովը տեսանյութի մեկնաբանությունում։ 

Նա Ղուրանի նկատմամբ ոտնձգություն կատարող մարդկանց համեմատեց «տականքների հետ, ովքեր չեն ցանկանում, որ Ռուսաստանում բոլորը կողք կողքի ապրեն խաղաղության և փոխըմբռնման մեջ»։ 

«Նման սադրիչները և դավաճանները հիվանդ ուռուցք են մարմնի վրա, որը պետք է ախտահանվի», - եզրափակել է Քադիրովը՝ հավելելով, որ հպարտ է իր որդու արարքով։

Քաղաքականություն