ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիր Խաչի աշխատակիցները կերակրում են Արցախից բռնի տեղահանված մանկահասակ երեխաներին
Սոցցանցերում տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Հայաստանի Կարմիր Խաչի աշխատակիցները կերակրում Արցախից բռնի տեղահանված մանկահասակ երեխաներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ 2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։
Ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է: Աջակցության կարիքների հաշվառման և կեցության պայմաններով ապահովման աշխատանքներն ընթացել են ողջ գիշերվա ընթացքում և շարունակվում են։