ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմի կամրջի վրա և Սևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվել

Սևաստոպոլում հնչում են օդային տագնապի ազդանշանները, բնակիչներին խնդրել են գնալ ապաստարաններ։ Այս մասին հայտնել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը Telegram-ի իր ալիքում՝ հրապարակելով նման իրավիճակների ժամանակ գործողությունների ալգորիթմով տեսանյութ։ 

Օդային տագնապ է նաև Ղրիմի կամրջի վրա, այնտեղ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը ժամանակավորապես արգելափակված է։ Անցման և զննության տարածքում գտնվողներին հորդորում են պահպանել հանգստություն և հետևել տրանսպորտի անվտանգության աշխատակիցների ցուցումներին։ 

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարձակում էին գործել Սեւաստոպոլում գտնվող Սեւծովյան նավատորմի շտաբի վրա։ Արդյունքում մեկ զինվոր անհետ կորել է, շտաբի պատմական շենքը վնասվել է, իսկ հարակից տասը շենքերի ապակիները կոտրվել են հարվածային ալիքից։ ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ շտաբի վրա հարձակման ժամանակ հրաշքով ողջ է մնացել Ֆյոդոր Ուշակովի պատկերով սրբապատկերը։

Քաղաքականություն