ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճանաչու՞մ եք մեկ մարդու, ով Արցախում կատարվողի համար լավ է զգում․ ՊԵԿ նախագահ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել է Արցախում կատարվողի մասին։
«Դուք ճանաչում եք մեկ մարդու, ով լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում»,- ասել է նա։
Դիտարկմանը, որ այս ամենը գործող իշխանությունների քաղաքականության հետևանքն է, Բադասյանն արձագանքել է. «Դուք հետևո՞ւմ եք իրադարձություններին, ովքե՞ր էին որոշումներ կայացնում վերջին իրադարձությունների ժամանակ: Եթե հետևեք և կառավարության անդամների պարզաբանումները լսեք, ովքեր նման հարցերով մեկնաբանություն անելու իրավասություն ունեն, կտեսնեք ովքեր են»:
ՊԵԿ նախագահը նշել է, թե բոլոր այն արցախցիները, ովքեր ցանկություն են հայտնելու տեղափոխվել Հայաստան, կառավարությունը կապահովի նրանց համար պատշաճ պայմաններ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. վարչապետ
Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Կառավարության այսօրվա նիստում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվլախում ընթանում է Բաքվի և ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպումը
Եվլախում ընթանում է Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Արայիկ Հարությունյանի ձերբակալության կադրերը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գրանադայում շրջադարձային նշանակության փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կար․ վարչապետ
«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը»: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն...