ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի Մարտունու շրջանից 70 մարդ տեղափոխվել է Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ հայտնում է, որ Արցախի Մարտունու շրջանից 70 մարդ է տեղափոխվել Ստեփանակերտ: Այս մասին գրում է ТАСС–ը:
ՀՀ Կառավարության հաղորդմամբ՝ ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է: Աջակցության կարիքների հաշվառման և կեցության պայմաններով ապահովման աշխատանքներն ընթացել են ողջ գիշերվա ընթացքում և շարունակվում են։
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։