Հասարակություն
Պայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա. ԶԼՄ
Պայթյունից վիրավորում ստացածները ցավից բղավում են, բայց օգնող չկա, News.am-ին ասել է Ստեփանակերտի հարակից տարածքում՝ բենզինի պահեստարանում տեղի ունեցած ուժեղ պայթյունից վիրավորում ստացած Արմեն Բեգլարյանի հարազատը։
«Հարազատներս այնտեղ են եղել, վիրավոր վիճակում են: Մարդկանց այրվածքներն այնքան խորն են, որ մինչև ոսկորներն են հասել։ Մարդիկ ցավից բղավում են, բայց օգնող չկա, գոնե Կարմիր խաչը Հայաստան հասցնի այդ մարդկանց»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի բուժանձնակազմը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո աշխատում է արտակարգ ռեժիմով։
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պատուհանները փակ պահեք. սրսկման աշխատանքներ կլինեն
Հայկական վարդերը կարող են նոր շուկաներ ունենալ Նիդերլանդներում
Շտապօգնության մոպեդները տեղ են հասնում րոպեների ընթացքում. Ավինյան
4.0