Հասարակություն
Բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով. պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր. Արցախի ՆԳՆ
Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի բուժանձնակազմը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկացրել է ԼՂ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։
«Հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով։
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան»,- նշվում է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իռլանդիայում տղամարդը կացնով վնասել է ամերիկյան ռազմական ինքնաթիռը
5.0
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
5.0
«Ապատեղեկատվություն է». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ոստիկանական ավտոբուսի վթարից
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանը` ոստիկանական ավտոբուսի վթարի մասին
1.0