
Զոհվածի հորը կալանավորեցին Հովիկ Աղազարյանին հարվածելու համար

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը` Արմեն Գալստյանին 2 ամսով կալանավորեցին։
Դատարանը բավարարեց նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի և զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-սեբաստիա շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արմեն Գալստյանին ձերբակալեցին միջադեպի ժամանակ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմքին հարվածելու համար։
ՔԿ–ում այս գործով քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։