Հասարակություն
Մետրոյից ուղևորներին անվտանգ տարհանել են. տուժածներ չկան. ՆԳՆ
Lilit T.
Երևանի մետրոյում այսօր առավոտյան գնացքը խափանվել է վագոնի առջևի ձախակողմյան անիվի վնասվելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նշվում է, որ անիվը կիսով չափ դուրս է եկել ռելսից։
«Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում վագոնը ռելսերի վրա տեղափոխելու համար։ Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում գնացք է խափանվել, և Երևանի մետրոպոլիտենը ժամը 08:50-ից անցել է միգծանի - երկկողմանի երթևեկության։
Նմանատիպ հոդվածներ
Ներքին Հոռաթաղում զոհեր, վիրավորներ, կորածներ շատ կան․ գյուղապետ
Lilit T.
Այսօրվանից տաք սնունդ կտրամադրվի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիներին
Lilit T.
Տեխնիկական խափանում՝ Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում
Lilit T.
Հունվարի 1-ից ելքի վիզայի անհրաժեշտություն չի լինի
Lilit T.