Հասարակություն
Մարտակերտից 17 վիրավոր տեղափոխվել է Ստեփանակերտ. ԿԽՄԿ
Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին լրատվամիջոցներին հայտնել է, որ Կարմիր խաչն այսօր Մարտակերտից վիրավորներ է տեղափոխել Ստեփանակերտ։
Նա նշել է, որ շրջափակման մեջ գտնվող Մարտակերտից 17 վիրավորի է հաջողվել տեղափոխել Ստեփանակերտ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, թե իբր «քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»»:
Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պատուհանները փակ պահեք. սրսկման աշխատանքներ կլինեն
Հայկական վարդերը կարող են նոր շուկաներ ունենալ Նիդերլանդներում
Շտապօգնության մոպեդները տեղ են հասնում րոպեների ընթացքում. Ավինյան
4.0