Հասարակություն
Ճարտարի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կմ են հեռու. բնակիչ. News am
Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Ճարտարի բնակչուհին, որը խնդրել է չհրապարակել իր անունը։ Նա քաղաքի մյուս կանանց ու երեխաների հետ այժմ գտնվում է ապաստարանում։
«Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կասեն։ Ասում են՝ պիտի հանեն, բայց երբ կհանեն, ինչով կհանեն, չգիտեմ։
Դիրքերը լրիվ հանձնել են իրենց, եթե չհանձնեին, բոլորս վերանալու էինք։ Գյուղին չէին հարվածում, բայց դիրքերին՝ այո։ Դիրքապահներից կոնկրետ լուր չկա, քանի որ կապ չկա, բայց ասում են՝ բոլորը իջել են։ Գյուղից շատ զոհեր կան»,– ասել է նա:
Նա նշել է, որ քաղաքում սնունդ չկա, իսկ հեռախոսակապը նոր են վերականգնել:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իռլանդիայում տղամարդը կացնով վնասել է ամերիկյան ռազմական ինքնաթիռը
5.0
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
5.0
«Ապատեղեկատվություն է». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ոստիկանական ավտոբուսի վթարից
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբինյանը` ոստիկանական ավտոբուսի վթարի մասին
1.0