Բաքվից հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով Եվլախում կայացած հանդիպմանը
Հանդիպմանը, որն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման, ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության կազմակերպման հարցերը:
Ռամին Մամեդովը ներկայացրել է վերաինտեգրման ծրագրերը։ Այս մասին հայտնում են Բաքվից՝ անդրադառնալով Եվլախում կայացած հանդիպմանը:
«Ընդգծվել է նաև հակաահաբեկչական միջոցառումների դադարեցման մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սեպտեմբերի 20-ի հայտարարության մեջ արտացոլված հարցերի շուտափույթ կատարման կարևորությունը:
Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների ներկայացուցիչները նշել են վառելիքի հատուկ անհրաժեշտությունը սոցիալական և հումանիտար բնույթի հարցերի քննարկման համատեքստում: Միաժամանակ, նրանք խնդրել են մարդասիրական օգնություն ցուցաբերել, այդ թվում ՝ սննդամթերքով: Նրանց խնդրանքը դրական ընդունվեց։
Մասնավորապես, նախատեսվում է առաջիկայում ապահովել վառելիքով և իրականացնել մարդասիրական աջակցություն ՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգերը, ինչպես նաև շտապ բժշկական օգնության և հրդեհաշիջման ծառայությունների կարիքները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հերթական հանդիպումն անցկացնել»,-նշում են Բաքվից:
Հիշեցնենք, որ Արցախի պատվիրակությունը Եվլախում ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ավարտից հետո վերադառնում է Ստեփանակերտ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մար...
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Եվլախում կայացած հանդիպման մասին
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպո...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...