Հասարակություն
Ցույցի մասնակից անձի մոտ հայտնաբերվել են սառը զենքեր․ նա ձերբակալվել է. ՔԿ
Սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, անցկացվող զանգվածային հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956թ. ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել են սառը զենքեր՝ թվով 2 դանակ։
Հայտնում են Քննչական կոմիտեից:
Վերջինս, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ևս 3 մասնակիցներ ձերբակալվել են՝ ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում․ ոստիկանների և քաղաքացիների միջև բախում է սկսվել
Բժիշկները վրանային կայանում աշխատում են 24-ժամյա ռեժիմով. մանրամասներ Կոռնիձորից
Նոր տվյալներ․ Գեղամ Ստեփանյանը հայտնել է վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը
Թարմացում․ քանի բռնի տեղահանված անձ է մուտք գործել ՀՀ՝ ժամը 20:00-ի դրությամբ
Ավելին Հասարակություն բաժնից
Հաիթիում հրմշտոցի հետևանքով 30 մարդ է զոհվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իռլանդիայում տղամարդը կացնով վնասել է ամերիկյան ռազմական ինքնաթիռը
5.0
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
5.0
«Ապատեղեկատվություն է». ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ոստիկանական ավտոբուսի վթարից
5.0