Մեդվեդևի օգնականը պարզաբանել է «եղբայրական երկրի գործընկերոջ» մասին հայտարարությունը
Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրծովյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ պարզաբանելով Մեդվեդեւի երեկվա գրառումը «նրանց համար ովքեր չեն հասկացել»:
«Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով, Ռուսաստանը եղել և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը»,-ասել է նա:
«Ես խոսել եմ Դմիտրի Անատոլևիչի հետ։ Եթե որեւէ մեկը չի հասկանում, ապա Ռուսաստանը եղել է եւ կլինի Հայաստանի՝ որպես պետություն, հայության՝ որպես ազգի գոյության երաշխավորը։ Այդպես պատվիրեց Տերը։ Իսկ հայ ժողովրդի բոլոր դավաճանները իրենց արտերկրյա հովանավորների հետ միասին կուղարկվեն դժոխք»,- ասել է Մեդվեդևի օգնականը՝ Օլեգ Օսիպովը։
Հիշեցնենք՝ Մեդվեդևը գրառում էր կատարել «եղբայրական երկրի գործընկերոջ» մասին. նա, ըստ Մեդվեդեւի, փորձել է պատերազմում իր անշնորհք պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, հրաժարվել իր երկրի տարածքի մի մասից և սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ՝ կնոջը «բլիթներով» ուղարկելով Մոսկվայի թշնամիների մոտ։
«Գուշակիր, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում», -ասել էր Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մար...
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...