Ինչպես է Կրեմլը ուղղորդում պետական լրատվամիջոցներին՝ լուսաբանել իրադարձությունները Ղարաբաղում. Meduza
Meduza լրատվականի ձեռքի տակ է հայտնվել մեթոդական ձեռնարկ, թե ինչպես է Կրեմլը ուղղորդում պետական լրատվամիջոցներին՝ լուսաբանել իրադարձությունները Ղարաբաղում։
Meduza-ն ձեռք է բերել ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան ՌԴ նախագահի վարչակազմն ուղարկել է պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում՝ Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022թ․ հոկտեմբերին արած հայտարարությունները։
Ձեռնարկում, մասնավորապես, ասվում է.
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությանը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է ամբողջությամբ կիսեն նրա հետ հետևանքների պատասխանատվությունը։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանի գործելու համար, և այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր ներքին գործ»։
Ըստ Meduza–ի՝ Կրեմլը խորհուրդ է տալիս ռուս խաղաղապահների կարգավիճակը բնութագրել որպես «դիտորդական», մինչդեռ կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցներին պետք է պատմել «քաղաքացիներին տարհանելու» հարցում խաղաղապահների օգնության մասին։
Ձեռնարկը կազմողները առանձին-առանձին խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մար...
Արցախի տեղեկատվական շտաբը՝ Եվլախում կայացած հանդիպման մասին
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպո...
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...