«Հայաստանը եղել և մնում է մեր շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը, մեր մերձավոր երկիրը։
«Մենք նաեւ շարունակում ենք շփումները Ադրբեջանի հետ, նա նույնպես շատ կարեւոր մեր գործընկերն է։ Մենք շարունակում ենք մեր շփումները նաեւ Ղարաբաղի հայերի հետ»,- ասել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ չնայած մեղադրանքներին՝ Մոսկվան շարունակում է շփումները Բաքվի եւ Երեւանի հետ։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ներկայում դե յուրե խոսքը Ադրբեջանի գործողությունների մասին է իր տարածքում, ուստի ՌԴ-ն չի ընդունում մեղադրանքներն իր հասցեին։
«Հայկական կողմը Ղարաբաղը ճանաչել է ադրբեջանական տարածքի անքակտելի մաս։ Ներկայում այդ ամենը էապես փոխել է մի շարք դրույթներ, եւ մենք չենք ընդունում այդ մեղադրանքները մեր հասցեին, մանավանդ որ [կա] հայկական կողմի որոշումը Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Դե յուրե այժմ խոսքը Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին է իր տարածքում»,- ավելացրել է նա՝ հայտարարելով, որ տարածաշրջանում ստեղծված ճգնաժամում Մոսկվան նաեւ հենվում է եռակողմ պայմանավորվածությունների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ներկայացուցիչն ասել է՝ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա. ՌԻԱ Նովոստի
Եվլախում կայացած հանդիպումից հետո Արցախի ներկայացուցիչն ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամա...
ԼՂ-ում խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել։ Այս մասին հայտնել է ՌԴ իրավապահ մար...
«Ադրբեջանը ստեղծել է լրացուցիչ տեղական շրջափակումներ բոլոր շրջաններում». Բեգլարյան
Ադրբեջանը վերահսկողության տակ է առել ԼՂ-ի որոշ համայնքներ, ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ ևս, հայտնել է ԼՂ նախկի...
Ադրբեջանի պահանջած ցուցակի մասին տեղյակ չեմ. առջևում սպասվում է ծանր որոշումների կայացում. Դավիթ Բաբայան
Մամուլը գրել էր, որ ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության առջև հստակ խնդիր է դրել, որ պետք է իրեն տրամադրի այն մարդկա...