ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում այսօր մանուկներ են լույս աշխարհ եկել
Արդեն ժամեր շարունակ Արցախում ընթանում են զանգվածային հրետանակոծություններ, բայց այս պայմաններում Արցախում լույս աշխարհ են գալիս երեխաներ։
«Առավոտյան, երբ խաղաղ էր դեռ, ծնվել է մեկ երեխա, երկու հոգի էլ ունեինք, որ գտնվում էին ծննդաբերության մեջ։ Երբ ռմբակոծությունը սկսվեց, իսկույն նրանց իջեցրինք նկուղային հարկ, որտեղ եղավ ծննդաբերությունը, տղա ծնվեց, մյուս ծննդաբերությունը արդեն եղավ արդեն ռմբակոծության տակ։ Ռիկսեր կային, բայց նորածինը պետք է լույս աշխարհ գար, դա ավելի կարևոր էր, քան մեր մեր կյանքը ու մնացած ռիսկերը»,- նշել է բժիշկը։
Մայրերից մեկը նշեց, որ բժիշկներն ամենայն հոգատարությամբ են մոտեցել իրենց։
«Չեմ ցանկանում, որ այս երեխաները պատերազմ տեսնեն։ Թող այս երեխաների ծնունդն այս պատերազմների ավարտը լինի»,– ասում է նա։