Փաշինյանն ու կինը կեսգիշերին գնացել են ՔՊ-ի շտաբ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ում շատ ծանր են տարել ընտրությունների արդյունքները` համարժեք են համարել պարտության: Ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո Փաշինյանն ու կինը կեսգիշերին գնացել են ՔՊ-ի շտաբ եւ աշխատողներին մեղադրել վատ արդյունքների համար:
Բայց ամենածանր մեղադրանքները ՔՊ-ում այս օրերին ուղղվում են Տիգրան Ավինյանին, կարծում են, որ նրա պատճառով են թվերն այդքան ցածր, իսկ «ինչ էլ որ ստացել են` ՔՊ-ի ու Նիկոլի շնորհիվ է»:
Քննարկվել է նաեւ Հայկ Մարությանի հարցը, որոշել են, որ նրանից վտանգ չկա` նրա ավագանիներից մի քանիսին կհավաքագրեն, եւ Ավինյանը կընտրվի, բայց օրվա վերջում հայտնի դարձավ, որ դրա կարիքն էլ չկա` հակաիշխանական կոալիցիա չի ձեւավորվում»:
Նմանատիպ հոդվածներ
6/47 ընտրատեղամասի արդյունքները
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ 6/47 ընտրատեղամասի արդյունքները (տվյալները՝ Արմեն Փամբուխչյանի ՖԲ էջից). «Քաղաքացիական...
Վերջին թարմացված տվյալները
ԿԸՀ տվյալներ. 137 տեղամասերի արդյունքներ 1. Հանրային ձայն - 6047 (9.62%) 2. ՔՊ - 20․348 (32.38%) 3. ԱՀԿ - 750 (1.19%) 4....
Որ համայնքներում են ամենաշատը քվեարկել «առաջատարների» օգտնին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է նաև թեկնածուների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների: Auroranews - ն ար...
Ընտրությունների արդյունքները՝ թիվ 26/90 ընտրատեղամասում
Ընտրությունների արդյունքները՝ թիվ 26/90 ընտրատեղամասում. 1. Հանրային ձայն - 35 2. ՔՊ - 190 3. ԱՀԿ - 5 4. Հաղթանակ - 2 5....