ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Շվեդիան պետք է կատարի իր խոստումները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում անբավարար է անվանել Շվեդիայի քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման ուղղությամբ, հայտնում է Ria.ru-ն:
«ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Շվեդիան, իհարկե, պետք է կատարի իր խոստումները։ Ահաբեկչական կազմակերպությունները պետք է անհապաղ դադարեցնեն իրենց ցույցերն ու գործողությունները Ստոկհոլմի փողոցներում։ Շվեդիան կարծես թե փոխել է օրենսդրությունը, բայց դա բավարար չէ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Շվեդիան պետք է կատարի ահաբեկչության դեմ պայքարի իր խոստումները և Անկարան դեռ տեսնում է «Ստոկհոլմի փողոցներով քայլող ահաբեկիչներին»:
«ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի առաջարկը կքննարկվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (TGNA) կողմից, և որ խորհրդարանի որոշումը վճռորոշ կլինի։
Սա Ազգային մեծ ժողովի օրակարգի մի մասն է, խորհրդարանն իր օրացույցի շրջանակներում կգնահատի իրավիճակը: Այս առաջարկը կդրվի պատգամավորների քվեարկության»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...