Քաղաքականություն

Կարող եք բողոքներ ուղարկել Մոսկվա․ Ուկրաինայի ԱԳՆ-ը պատասխանել է Սիյարտոյի մեղադրանքին

Marine 132 դիտում
Կարող եք բողոքներ ուղարկել Մոսկվա․ Ուկրաինայի ԱԳՆ-ը պատասխանել է Սիյարտոյի մեղադրանքին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը պատասխանել է իր հունգարացի գործընկերոջ հայտարարությանը, որը նախկինում մեղադրել էր Ուկրաինային «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակման մեջ։


«Պետրոս, այս պատերազմը սկսել է Ռուսաստանը, այլ ոչ թե Ուկրաինան, և հրաժարվում է այն ավարտել»,- գրել է ուկրաինացի նախարարը X սոցիալական ցանցում։


Սիբիգան ընդգծել է, որ տարիներ շարունակ Հունգարիային ասել են, որ Մոսկվան անվստահելի գործընկեր է, և Բուդապեշտը, չնայած դրան, ամեն ջանք գործադրել է պահպանելու իր կախվածությունը Ռուսաստանից, նույնիսկ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո։


«Հիմա կարող եք բողոքներ և սպառնալիքներ ուղարկել ձեր ընկերներին Մոսկվայում»,- հավելել է դիվանագետը։


Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք՝ Ուկրաինայի կողմից նավթատարի վրա հերթական հարձակման պատճառով Հունգարիա նավթի մատակարարումները անորոշ ժամանակով դադարեցվել են։ Այս մասին հայտարարել էր Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250