Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ–ին
ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին դեսպանատան շենքը շրջափակած ցուցարարների առնչությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։
Նշվում է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ համացանցում տարածված կոչերից հետո դիվանագիտական առաքելությունն արգելափակվել է շենքում։ Սկզբում արգելափակումը մասնակի էր, իսկ հիմա արդեն` ամբողջությամբ։ Դեսպանության բնականոն գործունեությունը ներկա դրությամբ անհնար է:
«Կապի մեջ ենք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հետ: Նոտա ենք հղել ՀՀ ԱԳՆ՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան դեսպանության բնականոն գործունեությունը վերականգնելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»,– ասել է Գուչկովը։
Նշենք, որ դեսպանատան մոտ բողոքի ակցիան շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...
Այսօր Եվլախում սպասվում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը
Այսօր Եվլախում սպասվում Է Եվլախում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպումը: Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմ...
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Չկան կողմեր, կան ոճրագործներ և զոհեր. Արարատ Միրզոյանը կոչ է անում Արցախում ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահներ տեղակայել
Հարձակման ինտենսիվությունն ու դաժանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանի մտադրությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության...