Հասարակություն
Կարևոր
Եղցահողի բնակիչները շրջապատված են ադրբեջանցիներով. Արցախի ՄԻՊ
Շուշիի շրջանի Եղցահող համայնքն ամբողջությամբ շրջապատված է ադրբեջանցիներով և բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա։ X–ի իր միկրոբլոգում ահազանգում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշում է, որ Եղցահողը ներկայում ունի մոտ 150 բնակիչ, և նրանք ադրբեջանական թիրախում են հայտնվել։
«Ադրբեջանի զինված ուժերը ավերել են համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են ադրբեջանցիներով»,–գրել է Ստեփանյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ստեփանակերտի բնակիչներն ուղևորվել են օդանավակայան
«Ադրբեջանցիները մտել են գյուղ, իրենց տան մեջ գնդակահարել ամուսիններին, հետո՝ ծնողների հետևից եկած որդուն»․ Վարդաձորի բնակիչ
Խանումյանը՝ Թաղավարդ և հարակից գյուղի բնակչության կոտորածի վերաբերյալ լուրերի մասին. Civilnet
«Քննարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ արցախցիներին Հայաստանում տեղավորելու հարցը». ՄՔԾ
Ավելին Հասարակություն բաժնից
Պատուհանները փակ պահեք. սրսկման աշխատանքներ կլինեն
Հայկական վարդերը կարող են նոր շուկաներ ունենալ Նիդերլանդներում
Շտապօգնության մոպեդները տեղ են հասնում րոպեների ընթացքում. Ավինյան
4.0