Էրդողանը խոսել է այն խմբերի մասին, որոնք ուզում են «թունավորել» Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կան խմբեր, որոնք ուզում են «թունավորել» Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները։ Տեղեկությունը հաղորդում է Ria.ru-ն:
«Ձեր ինքնատիպությունն այստեղ պահպանելով` դուք (ԱՄՆ–ում բնակվող թուրքերը) կամուրջներ եք ստեղծում մարդկանց միջև` ծանոթացնելով ամերիկացիներին մեր մշակույթի հետ։ Հաղթանակի ճանապարհը միասնության, համերաշխության միջով է անցնում։ Կան հետաքրքրված խմբեր, որոնք ուզում են թունավորել հարաբերությունները։ Մենք նրանց առջև պատնեշ կդնենք», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները օր օրի բարելավվում են։ Նրա խոսքով` նա պայմանավորվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հետագայում ևս «ամրապնդել բարեկամությունն ու համագործակցությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...