Հասարակություն
Արցախում հացի գինը նվազել է 50%-ով
Այսօր՝ կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով: Այս մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
«Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ: Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ:
Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200 դրամ)»:
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում․ ոստիկանների և քաղաքացիների միջև բախում է սկսվել
Բժիշկները վրանային կայանում աշխատում են 24-ժամյա ռեժիմով. մանրամասներ Կոռնիձորից
Նոր տվյալներ․ Գեղամ Ստեփանյանը հայտնել է վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը
Թարմացում․ քանի բռնի տեղահանված անձ է մուտք գործել ՀՀ՝ ժամը 20:00-ի դրությամբ
Ավելին Հասարակություն բաժնից
Պատուհանները փակ պահեք. սրսկման աշխատանքներ կլինեն
Հայկական վարդերը կարող են նոր շուկաներ ունենալ Նիդերլանդներում
Շտապօգնության մոպեդները տեղ են հասնում րոպեների ընթացքում. Ավինյան
4.0