ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիզել բառը Փաշինյանի մոտ շատ է կրկնվում, հավանաբար դրա հետ կապված խնդիր ունի. Թևանյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադարձել է իշխող ՔՊ-ի, եզրափակիչ նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Վերջինս բավականին կոշտ ելույթ է  ունեցել: 

 

«Լիզել բառն իր մոտ շատ է կրկնվում. հոգեբաններն ասում են՝ ում մոտ ինչը ցավում է, դրանից է խոսում: Ինքը, այդ լիզելու հետ կապված, հավանաբար, ինչ-որ խնդիր ունի, դրա համար այդ բառը հաճախ օգտագործում է: Ֆրեյդն ասում էր՝ սիգարն է միայն, երբեմն, որպես սիգար ծառայում: Լիզել, ուտել… ըստ երեւույթին, փոքր տարիքից եկած հանգամանք է իր մոտ. մնացածը թող հոգեբանները պատասխանեն, բաներ կան, որ քաղաքական դաշտից դուրս է»,-ասել է Թևանյանը:  


 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն